Ազատան բնակավայրի թիվ 2 դպրոցի համար կառուցվում է նոր մասնաշենք․ Նիկոլ Փաշինյան

Ազատան բնակավայրի թիվ 2 դպրոցի համար կառուցվում է նոր մասնաշենք․ Նիկոլ Փաշինյան

Ախուրյան համայնքի Ազատան բնակավայրի թիվ 2 դպրոցի համար կառուցվում է նոր մասնաշենք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«1,5 մլրդ դրամ արժողությամբ աշխատանքներն իրականացվում են Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում: Շինաշխատանքները կավարտվեն 2024թ.-ի ապրիլին:

Կառուցվող մասնաշենքերի նախագծային հզորությունը նախատեսված է 560 աշակերտի համար, ևս շուրջ 300 աշակերտ կարող է հաճախել գոյություն ունեցող մասնաշենք։ Ներկայումս Ազատանի միջնակարգ դպրոցում սովորում է 702 աշակերտ», - գրել է Փաշինյանը։

Նա նաև հավելել է, որ Ազատանում հարգանքի տուրք է մատուցել հանուն Հայրենիքի կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում