Կտրիճ Ներսիսյանն ու Սամվել Խաչատրյանը արժանի չեն քահանաներին որևէ հրահանգ տալ, կանգնել նրանց կողքին. Փաշինյան

Կտրիճ Ներսիսյանն ու Սամվել Խաչատրյանը արժանի չեն քահանաներին որևէ հրահանգ տալ, կանգնել նրանց կողքին. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կրկին անդրադարձել է կուսակրոնության ուխտը խախտած հոգևորականներին:

«Կտրիճ Ներսիսյանն ու Սամվել Խաչատրյանը, ովքեր խախտել են Մայր Տաճարի խորանի առաջ ստանձնած իրենց ուխտը և ստորագրած ուխտագիրը, որևէ գերակայություն չեն կարող ունենալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ամուսանացյալ քահանաների նկատմամբ, ովքեր ազնիվ են Աստծո և իրենց հոտի առաջ ու առաքինի՝ իրենց ծառայության մեջ։

Կ․ Ներսիսյանն ու Ս․ Խաչատրյանը արժանի չեն ոչ միայն ամուսնացյալ քահանաներին որևէ հրահանգ տալ, այլև նույնիսկ կանգնել նրանց կողքին»,- գրել է վարչապետը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում