Այսօր իրազեկման հավաք-երթ կանցկացվի Երևանում՝ ի զորակցություն Արցախի․ Արտակ Բեգլարյան

Այսօր իրազեկման հավաք-երթ կանցկացվի Երևանում՝ ի զորակցություն Արցախի․ Արտակ Բեգլարյան

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ժամը 19:00-ին պլանավորվում է Արցախի զորակցության ու իրազեկման հավաք և երթ անցկացնել Երևանի Ազնավուրի հրապարակում։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱՀ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։

Գրառման մեջ նաև ասված է․

«Ստեփանակերտի հանրահավաքին զուգահեռ, Երևանում արցախցի երիտասարդների կողմից ինքնաբուխ հավաք կազմակերպվեց, որի շրջանակներում մասնակիցները Ազատության հրապարակից երթով գնացին Հանրապետության հրապարակ. կեսից մենք էլ միացանք երթին:

ՀՀ կառավարության առջև ներկայացվեցին հիմնական պահանջներն ու կոչերը: Այդ ընթացքում հրապարակում հնչում էին տոնական երգեր, այնինչ դրա փոխարեն Երևանի քաղաքապետարանը պետք է այս օրերին հնչեցնի նաև արցախյան թեմատիկայով երգեր՝ ի զորակցություն Արցախի ժողովրդի:

Ամանոր տոնելը կարևոր է, բայց պակաս կարևոր չէ ազգային հրատապ հիմնախնդիրների հանդեպ պետական ու հանրային մշտական ուշադրության ցուցաբերումը, այլապես մեկ օր չենք կարողանալու տոնել նույնիսկ Ամանորը»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում