Մահացել է լեգենդար երաժիշտ, Black Sabbath խմբի մենակատար Օզզի Օսբորնը

76 տարեկան հասակում մահացել է լեգենդար երաժիշտ, Black Sabbath խմբի մենակատար Օզզի Օսբորնը:
Աշխարհահռչակ երաժշտի մահվան մասին հայտարարել է Sky News-ը՝ այլ մանրամասներ չհաղորդելով: Հայտնի է, որ վերջին տարիներին Օսբորնը տառապում էր Պարկինսոնի հիվանդությամբ։
«Անբացատրելի վշտով հայտարարում ենք, որ մեր սիրելի Օզի Օսբորնը մահացել է այսօր առավոտյան։ Նա մահացել է՝ ընտանիքի կողքին և սիրով շրջապատված։ Խնդրում ենք հարգել մեր անձնական կյանքը այս դժվարին ժամանակահատվածում»,- ասված է նրա ընտանիքի հայտարարության մեջ։
Մահից մի քանի շաբաթ առաջ՝ հուլիսի 6-ին, Օզի Օսբորնը հրաժեշտի համերգ էր ունեցել:
Կարծիքներ