Այսօր ստոմատոլոգների մասնագիտական օրն է.

Այսօր ստոմատոլոգների մասնագիտական օրն է.

Այսօր ստոմատոլոգների մասնագիտական օրն է.
Սիրելի՛ ստոմատոլոգներ, շնորհավորում եմ մասնագիտական տոնի առիթով։
Աշխարհի բժշկական հանրությունն այսօր՝ փետրվարի 9-ին, նշում է բժիշկ-ստոմատոլոգների մասնագիտական տոնը:
Ստոմատոլոգիան համարվում է բժշկագիտության հնագույն ճյուղերից մեկը: Տարեցտարի ժամանակակից բժշկության այս կարևոր ոլորտը վստահ քայլերով առաջընթաց է գրանցում:
Հպարտությամբ կարող ենք ասել, որ մեր երկրում ստոմատոլոգիան քայլում է միջազգային պահանջներին համահունչ:
Կարևոր այս ոլորտի զարգացման հիմքում ոչ միայն բարձր հագեցվածությամբ ու կազմակերպվածությամբ աչքի ընկնող կլինիկաներն են, այլև մասնագետների արհեստավարժությունն ու աշխատասիրությունը:
Շնորհավորում եմ բոլոր ստոմատոլոգներին մասնագիտական տոնի առթիվ և մաղթում եմ քաջառողջություն, բարօրություն, նորանոր հաջողություններ աշխատանքում:
Դուք նվիրում եք աշխարհին գեղեցիկ, սպիտակափայլ ու երջանիկ ժպիտներ, իսկ ատամներին՝ առողջություն և ամրություն:
Մաղթում եմ, որ ձեր աշխատանքային գործունեությունը նույնպես հագեցած լինի դրական պահերով և շնորհակալությամբ լի ժպտացող աչքերով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում