Էդեն Ազարը՝ կրկնվող վնասվածքների մասին. Դա աշխարհի վերջը չէ
Մադրիդի «Ռեալի» բելգիացի հարձակվող Էդեն Ազարն անդրադարձել է իր կրկնվող վնասվածքներին:
«Իմ բախտը բերել է, որ երբ ես վնասվածք եմ ստանում, մենակ չեմ մնում: Ընտանիքս ինձ օգնում է հաղթահարել դա: Դա աշխարհի վերջը չէ, քանի որ կարող եմ ժամանակ անցկացնել ընտանիքիս ու երեխաներիս հետ: Եթե մենակ լինեի, ծանր կլիներ ինձ համար:
Վնասվածքների ընթացքում կարելի է շատ բան անել: Իհարկե, կարելի է մարզվել ավելի արագ վերականգնվելու համար, սակայն իմ ստացած վնասվածքները շատ ժամանակ են պահանջվում ապաքինման համար: Ինձ միայն մնում է սպասել, ջանասիրաբար աշխատել ու առաջադիմել»,- Ազարի խոսքը մեջբերում է On The Front Foot-ը:
Հիշեցնենք, որ Էդեն Ազարին ձեռք բերելու համար «Ռեալը» 2019-ի ամռանը 100 միլիոն եվրո է վճարել Լոնդոնի «Չելսիին»: Վերջերս նա 10-րդ վնասվածքն էր ստացել Արքայական ակումբում:
Կարծիքներ