Լուկաս Սելարայանը սեփական կիսադաշտից գոլի հեղինակ է դարձել
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Լուկաս Սելարայանը գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել MLS-ում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ամերիկյան MLS-ի հերթական տուրում «Կոլամբուս Քրյուն» մրցեց և գերազանցեց «Չիկագո Ֆայր»-ին 2:1 հաշվով:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Լուկաս Սելարայանը գոլի հեղինակ դարձավ սեփական կիսադաշտից գնդակն ուղարկելով մրցակցի դարպասը:
Այս առաջնությունում Սելարայանը «Կոլամբուս Քրյու»-ի կազմում դարձել է 8 գոլի հեղինակ: «Կոլամբուս Քրյու»-ն մրցաշարային աղյուսակում 6-րդն է:
Կարծիքներ