ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի և Ջաջուռ, Քեթի գյուղերի ավտոճանապարհներին մերկասառույց է։ Սյունիքի մարզի Գորիս և Տավուշի մարզի Բերդ քաղաքներում մառախուղ է։ Սյունիքի, Լոռու մարզերում, Տավուշի մարզի Դիլիջան, Նոյեմբերյան քաղաքներում և Դիլիջանի ոլորաններում տեղում է ձյուն։  Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում