Թրամփի վարչակազմը ծրագրում է չեղարկել ավելի քան 530 հազար միգրանտի ժամանակավոր իրավական կարգավիճակը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ծրագրում է չեղարկել ավելի քան 530 հազար միգրանտի ժամանակավոր իրավական կարգավիճակը։
NBC հեռուստաալիքի փոխանցմամբ՝ խոսքը գնում է միգրանտների մասին, որոնք մուտք են գործել ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի օրոք 2023 թվականին:
Նշվում է, որ եթե նախաձեռնությունը հավանության արժանանա, ապա ապրիլի 24-ին կավարտվի նրանց ժամանակավոր կեցության ծրագրերի վավերականությունը։
«Թրամփի վարչակազմը մտադիր է չեղարկել Կուբայից, Հայիթիից, Նիկարագուայից և Վենեսուելայից ԱՄՆ ժամանած ավելի քան 530 հազար մարդու ժամանակավոր իրավական կարգավիճակը»,- ասվում է հոդվածում։
Կարծիքներ