Դատարանը որոշել է կալանավորել Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին

Դատարանը որոշել է կալանավորել Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն կալանավորվել է դատարանի որոշմամբ, հայտնում է «Milliyet» թերթը:

Ավարտվել են նրա ու գործով անցնող մի քանի տասնյակ անձանց հարցաքննությունները:

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, որը ներկայացնում է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը (CHP), բերման է ենթարկվել մարտի 19-ին և ոստիկանության ուղեկցությամբ դատարան ներկայացվել:

Իմամօղլուի նկատմամբ հետաքննության շրջանակներում 100 հոգու ձերբակալության օրդեր է տրվել, այդ թվում՝ քաղաքապետի մամուլի խորհրդական Մուրադ Օնգունին։ Խուզարկություններ են իրականացվել Սարիյեր թաղամասում գտնվող Իմամօղլուի նստավայրում։

Ձերբակալության ֆոնին Ստամբուլի նահանգային վարչությունը որոշում է ընդունել մինչև մարտի 23-ը արգելել ցանկացած ցույց և հանրահավաք, ինչպես նաև արգելափակել է Ստամբուլի մետրոյի մի քանի կենտրոնական կայարան ու մայրուղի։

Չնայած արգելքին՝ զանգվածային ակցիաները երկրի մի շարք խոշոր քաղաքներում չեն դադարում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում