Թագուհի Թովմասյանի խոսքով՝ ընդդիմադիր պատգամավորները արձակուրդում են, դրա համար չեմ մասնակցում ԼՂ-ի համար ակցիաներին

Թագուհի Թովմասյանի խոսքով՝ ընդդիմադիր պատգամավորները արձակուրդում են, դրա համար չեմ մասնակցում ԼՂ-ի համար ակցիաներին

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, թե ինչու ԼՂ-ի համար Հայաստանում մեկնարկած համաժողովրդական շարժմանը չեն մասնակցում ընդդիմադիր ուժերի պատգամավորները։

«Ես այստեղ եմ, «Հայաստան» դաշինքի պատգամավորներից մեկն այստեղ է։ Այսինքն՝ երկու խմբակցության ներկայացուցիչներն այստեղ են, բայց գիտեք, որ արձակուրդային շրջան է։ Մենք մշտատպես եղել ենք Արցախի կողքին ու կլինենք»,- ասաց նա:

Ըստ նրա՝ այս իրողությունը չի համապատասխանում նաև ՄԱԿ-ի սկզբունքներին, չի տեղավորվում միջազգային իրավունքի մեջ, երբ ամենօրյա ռեժիմով մարդկանց կյանքի ու ապրելու իրավունքները ոտնահարվում են։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում