Հռոմի պապը հորդորել է հարգել և պաշտպանել կանանց
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Կանանց միջազգային օրվա նախօրեին կոչ է արել հարգել և պաշտպանել կանանց: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Իրաք կատարած այցի ընթացքում նա քարոզով հանդես է եկել Բախդիդա քաղաքում, որը համարվում է քրիստոնեության տեղական կենտրոն:
«Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել այս երկրի բոլոր մայրերին և կանանց, այն քաջ կանանց, որոնք, չնայած բոլոր վերքերին, շարունակում են կյանք տալ: Կանայք պետք է հարգվեն և պաշտպանվեն», – ասել է պապը:
Նա կոչ է արել կանանց ուշադրություն և հնարավորություն ընձեռել: Նա նշել է նաև Աստվածածնի դերը, որը «պաշտպանում է վերևից»:
Ֆրանցիսկոսը դարձել է Հռոմեական կաթոլիկ եկեղեցու առաջին ղեկավարը, որ այցելել է Իրաք:
Կարծիքներ