Սիրիան եւ Լիբանանը քննարկել են սիրիացի փախստականների հայրենիք վերադառնալու հարցը
Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Միքդադը եւ Լիբանանի հանրային գործերով նախարար Ռամզի Մաշրիֆիան քննարկել են Դամասկոսում սիրիացի փախստականների հայրենիք վերադառնալու հարցը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով սիրիական պաշտոնական ԶԼՄ-ներին:
«Սիրիան կողմ է Սիրիայի բոլոր քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալու մասին հարցի լուծմանը, ստեղծում է պայմաններ նրանց անվտանգ վերադարձի համար, ձգտում է տրամադրել նրանց կյանքի արժանավայել պայմաններ»,-հայտարարել է Միքդադը:
Նա հավելել է, որ Արեւմուտքը, Դամասկոսի կարծիքով, հաճախ քաղաքականացնում է փախստականների հարցը, տարածում է ապատեղեկատվություն այդ թեմայի շուրջ:
Սիրիայում հակամարտությունը շարունակվում է 2011 թվականից: ՄԱԿ-ի տվյալներով՝ հակամարտության ընթացքում շուրջ 4 միլիոն սիրիացի ապաստան է ստացել հարեւան երկրներում: Մասնավորապես, ավելի քան 1 միլիոն սիրիացի փախստանական գրանցվել է Լիբանանում, որը համարվում է Դամասկոսի ամենամտերիմ դաշնակիցը:
Կարծիքներ