Թուրքիայում ճոպանուղու խցիկը շարժման պահին պոկվել և ընկել է․ կա զոհ և վիրավորներ
![Թուրքիայում ճոպանուղու խցիկը շարժման պահին պոկվել և ընկել է․ կա զոհ և վիրավորներ](https://freenews.am/uploads/images/image_750x_66197e29ecda2.jpg)
Անթալիայում ճոպանուղու խցիկը պոկվել է ու ընկել բարձրությունից․ կա 1 զոհ, 7 վիրավոր։
Դեպքը տեղի է ունեցել Անթալիայի արևմուտքում գտնվող Կոնյաալթիի լողափից դեպի լեռ տանող հատվածում։
Ականատեսներից մեկը պատմել է, որ սկզբում պայթյունի նման ձայն է եղել, ճոպանուղին ուժգին ցնցվել է, հետո խցիկը փլվել է։ Դեպքի վայր են ժամանել հրշեջներն ու շտապօգնության բրիգադները։
Կարծիքներ