Ավստրալիայի արեւմուտքում խոշոր անտառային հրդեհը ոչնչացրել է ավելի քան 6 հազար հա անտառ

Ավստրալիայի արեւմուտքում խոշոր անտառային հրդեհը ոչնչացրել է ավելի քան 6 հազար հա անտառ

Ավստրալիայի արեւմտյան ափին շուրջ երեք հազար տուն է ոչնչացվել մասշտաբային անտառային հրդեհի հետեւանքով, որը բռնկվել էր ավելի քան 6 հազար հա մակերեսի վրա, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով WA Today-ին:

Հայտնի է, որ չվերահսկվող անտառային հրդեհը մոտեցել է բնակելի շրջաններին եւ ոչնչացրել շուրջ 30 բնակարան Սոուն քաղաքում, որը գտնվում է Պերտից (Արեւմտյան Ավստրալիայի վարչակամ կենտրոնն է) 40 կմ հյուսիս-արեւելքում: Շուրջ 400 մարդ ստիպված լքել է տները եւ գտնվում է Արեւմտյան Ավստրալիա նահանգի տարհանման կենտրոններում:

Ինչպես նշել է տարածաշրջանային հրշեջ ծառայության (DFES) հանձնակատար Կրեյգ Ուոթերսը, անցած գիշեր բռնկման մակերեսը զգալիորեն աճել է, եւ դրա պարագիծը հասել է 60 կմ-ի: Հրդեհը մարելու համար մոբիլիզացվել է ավելի քան 300 հրժեջ, որոնց նաեւ օգնում են վայրի բնության եւ կենսաբազմազանության պահպանության դեպարտամենտից կամավորներն ու ռեյնջերները:

Հրդեհը դեռեւս չի հաջողվում տեղայնացնել, եւ աշխատանքը բարդացնում է ուժգին քամին ու չոր տապը կոնտինգենտի ափին: Բնակչության շրջանում տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում