Չորս թոփ ակումբներ կպայքարեն Չելսիի պաշտպանի համար
Լոնդոնի «Չելսիի» և Գերմանիայի ազգային հավաքականի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը հայտնվել է մի քանի գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն, պաշտպանին իրենց կազմում ցանկանում են տեսնել «Յուվենտուսը», «Մանչեսթեր Սիթին», «Տոտենհեմը» և ՊՍԺ-ն, հայտնում է armsport.am-ը։
Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստը հնարավոր է ևս մեկ մրցաշրջան անցկացնի «ազնվականների» կազմում, սակայն դրա հավանականությունն այնքան էլ մեծ չէ։
Կարծիքներ