Հայ սամբիստները մեդալներ են նվաճել Բելառուսում

Հայ սամբիստները մեդալներ են նվաճել Բելառուսում

Փետրվարի 12-ին և 13-ին Մինսկում կայացավ Սամբոյի Եվրոպայի գավաթի բաց առաջնությունը, ուր Հայաստանը ներկայացնող մարզիկները նվաճեցին առաջին մեդալները, հայտնում է armsport.am-ը։ 

Բելոռուսի Նախագահի մրցանակների խաղարկության ավանդական մրցաշարը՝ պայմանավորված սամբո մարզաձևի օլիմպիական ճանաչում ստանալով և վարկանիշային կարգավիճակ ձեռք բերելով 2022-ից կրում է նոր կարգավիճակ, ուր մրցամարտերն անց են կացվում նոր կանոններով, նոր քաշային կարգերով, մրցագորգի նոր չափսերով: Մասնակցում էր 11 երկրի ավելի քան 150 մարզիկ:

Այս տարի Հայաստանը ներկայացնում էր 7 սամբիստ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում