Տաթևիկ Ստեփանյանն այցելել է ՀՕՖ երեխաների աջակցության կենտրոն հիմնադրամ, ծանոթացել իրականացված լայնածավալ աշխատանքներին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն այցելել է Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) երեխաների աջակցության կենտրոն հիմնադրամ՝ ծանոթանալու ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ կենտրոնում իրականացված վերանորոգման լայնածավալ աշխատանքներին, ինչպես նաև քննարկելու ընթացիկ ծրագրերը։
Կարևորելով երեխաների աջակցության կենտրոնների պայմանների բարելավումն ու ծառայությունների որակի բարձրացումը՝ նախարարի տեղակալը միրաժամանակ շեշտել է, որ նախարարության քաղաքականության հիմքում երեխայի լավագույն շահի՝ նրա ընտանիքում ապրելու և մեծանալու իրավունքի իրացման ապահովումն է:
«Մեր նպատակն է երեխաներին վերադարձնել ընտանիք, իսկ անհնարինության դեպքում՝ այլընտրանքային խնամք կազմակերպել նրանց համար, օրինակ՝ վերջիններիս խնամքն ապահովել խնամատար ընտանիքում»,- նշել է նա։
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի նորանշանակ ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի խոսքով՝ արդեն երկու տասնամյակ է, ինչ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է աջակցության կենտրոնի հետ և այժմ էլ ՀՀ կառավարության հետ համատեղ շարունակում են աշխատանքներ իրականացնել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների կարիքներին համապատասխան ծառայությունների տրամադրման և ընտանիքների վերամիավորման ուղղությամբ։
Կարծիքներ