Գեղարքունիքի մարզում 44–ամյա կինը մահացել է՝ «Զիլ» բեռնատարով վրաերթի ենթարկվելուց հետո
Գեղարքունիքի մարզում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Դեպքը տեղի է ունեցել այսօր`ժամը 09:00-ի սահմաններում։
«ЗИЛ 130 մակնիշի ավտոմեքենան Գավառ քաղաքի Ազատության փողոցում վրաերթի է ենթարկել Գավառի բնակիչ, 44-ամյա Արմինե Դադոյանին: Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Գավառ» բժշկական կենտրոն։ Հիվանդանոցի ճանապարհին կինը մահացել է»,-գրում է կայքը:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է մարդու մահ):
Ոստիկանությունն ու քնննչական վարչությունը պարզում են վարորդի ինքնությունը։
Կարծիքներ