Արմավիրի քաղաքային մարզադաշտն արդեն իրականություն է. Սիսակ Գաբրիելյան (լուսանկարներ)
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Արմավիրի քաղաքային մարզադաշտն արդեն իրականություն է
Բնական ու արհեստական ժամանակակից 4 խաղադաշտ, ավելի քան 3000 երկրպագուների համար նախատեսված տրիբունա, հանդերձարաններ, ֆիտնես սրահ, կայանատեղի, շուրջ 700 միլիոն դրամի ներդրում։
ՀՖՖ նախագահի, փոխվարչապետի, մարզպետի եւ այլ պաշտոնյաների հետ այսօր մասնակցեցի Արմավիրի քաղաքային մարզադաշտի բացման արարողությանը։ Հաջորդ տարվանից մարզկենտրոնի այս խաղադաշտը կհյուրընկալի Ֆուտբոլի բարձրագույն առաջնության թիմերին։ Մարզադաշտի տարածքում նախատեսվում է կառուցել նաեւ ֆուտբոլի ակադեմիա, հիմնել ֆուտբոլային ակումբ»,- գրել է նա։
Կարծիքներ