Մեծ հայրենականի վետերանը 100 տարեկան է

Մեծ հայրենականի վետերանը 100 տարեկան է

Դեկտեմբերի 22-ին լրացել է Վայոց ձորի Գլաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի բնակիչ, Հայրենական մեծ պատերազմի վետերան Քյարամ Սարգսյանի 100-ամյակը:

100-ամյա վետերանին շնորհավորելու նպատակով այցելել էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը և Գլաձոր համայնքի ղեկավար Արմեն Մովսիսյանը:

«Քյարամ Սարգսյանը մեր երկրին ու աշխարհին մաղթեց միմիայն խաղաղություն: Թող իրականանա նրա միակ երազանքը` աշխարհում տիրի խաղաղություն ու միայն խաղաղություն:

Նա առողջություն մաղթեց մեր վիրավոր զինվորներին ու բարի ծառայություն՝ բոլոր զինվորներին, այդ թվում նաև իր զինվոր ծոռնիկին:

Թող աշխարհում բոլորը երկարակյաց լինեն, ինչպես Քյարամ պապիկը, և նրանց ապրած տարիները լեցուն լինեն հաղթանակներով, մանուկների ճիչով և անվերջանալի խաղաղությամբ:

Մենք նույնպես շնորհավորում ենք Մեծ Հայրենականի վետերան Քյարամ Սարգսյանին՝ ծննդյան 100-ամյակի առթիվ՝ նրան մաղթելով քաջառողջություն և երկար տարիների խաղաղ կյանք»,- ասված է Վայոց ձորի մարզպետարանի տարածած հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում