ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը կայցելի Մոսկվա

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը կայցելի Մոսկվա

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ռոզմարի Դիկարլոն հունիսի 15-16-ը կայցելի Մոսկվա, կհանդիպի Ռուսաստանի ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցիչների, ինչպես նաև Ռուսաստանի կառավարության այլ ներկայացուցիչների հետ, կքննարկի խաղաղության և անվտանգության հարցերը: 

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի հայտարարությունը:

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ռոզմարի Դիկարլոն հունիսի 15-16-ը կլինի Մոսկվայում: Դի Կառլոն հանդիպումներ կունենա ՌԴ ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցիչների և կառավարության այլ ներկայացուցիչների հետ՝ քննարկելու խաղաղության և անվտանգության հարցեր»,-ասել է Դյուժարիկը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում