ԱՄՆ-ն Ուկրաինային հատկացնելու է 325 մլն դոլարի ռազմական օգնության հերթական փաթեթը
Միացյալ Նահանգները որոշում է կայացրել Ուկրաինային տրամադրել 325 մլն դոլարի զենքի և ռազմական տեխնիկայի նոր փաթեթ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը:
«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից պատվիրակված լիազորությունների համաձայն ՝ ես թույլ եմ տալիս մեր թվով 40-րդ հատկացումն Ուկրաինային: Դրա շրջանակներում տրամադրվելու է 325 մլն դոլարի ամերիկյան սպառազինություն և տեխնիկա», - ասվում է փաստաթղթում:
Դրանում հստակեցվում է, որ խոսքը, մասնավորապես, հակաօդային պաշտպանության, «կրիտիկական կարևոր» միջոցների, HIMARS համազարկային կրակի հրթիռային համակարգերի համար լրացուցիչ զինամթերքի, հրետանային արկերի, հակատանկային համակարգերի և զրահատեխնիկայի մասին է:
Կարծիքներ