Մոլդովան չի պատրաստվում լքել ԱՊՀ-ն
Մոլդովան չի պատրաստվում լքել ԱՊՀ-ն, քանի որ կազմակերպության անդամների հետ համագործակցությունը շահավետ է Քիշնևի համար։ Այս մասին երկուշաբթի օրը PRO TV-ին տված հարցազրույցում ասել է Մոլդովայի հանրապետության վարչապետ Նատալյա Գավրիլիցան։
«Մենք չենք դիտարկում ԱՊՀ-ից դուրս գալու հնարավորությունը, մենք ունենք ոլորտներ, որտեղ մեզ համար ձեռնտու է համագործակցել ԱՊՀ երկրների հետ»,- ասել է Մոլդովայի վարչապետը։
Նա հիշեցրել է, որ մոլդովացի արտադրողներն իրենց արտադրանքը մատակարարում են Ռուսաստան և ԱՊՀ այլ երկրներ, որտեղ աշխատում են ունեն նաև աշխատանքային միգրանտներ։
Կարծիքներ