Հրդեհ՝ Ասկերանի թռչնաբուծական ֆաբրիկայում

Հրդեհ՝ Ասկերանի թռչնաբուծական ֆաբրիկայում

ԱԻ պետական ծառայության Ասկերանի շրջանային բաժնում ժամը 19:13-ին ահազանգ է ստացվել Նորագյուղ և Հովսեփավան համայնքների հարևանությամբ գտնվող թռչնաբուծական ֆաբրիկայում բռնկված հրդեհի մասին:
 

Նույն ժամին դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական 2 մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ֆաբրիկայի պահեստում, նախնական տվյալներով՝ էլեկտրական կարճ միացումների և լույսերի տատանումների պատճառով:
Ասկերանի շրջանային բաժնի հրշեջներին հաջողվել է ժամանակին կատարել հրդեհաշիջում:

Պահեստն այրվել է մասնակի: Տուժածներ չկան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում