Ֆինլանդիայի ԱԷԿ-ում արտակարգ իրավիճակ է գրանցվել
Ֆինլանդիայի Օլկիլուոտոյի ԱԷԿ-ում արտակարգ իրավիճակ է գրանցվել, ինչի արդյունքում երկրորդ էներգաբլոկն անջատվել է։ Ճառագայթման մակարդակը նորմայի սահմաններում է, արտանետումներ չեն եղել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ֆինլանդիայի ճառագայթման և միջուկային անվտանգության վարչությունը (STUK): «Ճառագայթման և միջուկային անվտանգության վարչությունը (STUK) դեկտեմբերի 10-ին ժամը 13.00-ին տեղեկություն է ստացել «Օլկիլուոտո» ԱԷԿ-ի երկրորդ բլոկում տեղի ունեցած լուրջ արտակարգ իրավիճակի մասին, ինչը հանգեցրել է վթարային անջատման: Ատոմակայանից ճառագայթման արտանետում դեպի շրջակա միջավայր չի գրանցվել, ճառագայթման իրավիճակը նորմալ է»,- ասվում է հաղորդագրության մեջ: Կայանի սեփականատեր Teollisuuden Voima ընկերությունը նույնպես հայտնել է դեպքի մասին և պարզաբանել, որ ներկայում հետաքննում է միջադեպը:
Կարծիքներ