Հայր Ասողիկը չի հերքել Եզրասի ԿԳԲ գործակալ լինելու փաստը
Ինչպես այսօր հայտնի դարձավ, Civic.am-ի հարցմանն ի պատասխան ԱԱԾ արխիվից գաղտնազերծել էին բացառիկ փաստաթուղթ, ըստ որի Կտրիճ Ներսիսյանի եղբայրը՝ Եզրասը դեռևս 1986 թվականց հանդիսանում է ԿԳԲ-ի գործակալ։
Այս հարցի շուրջ լրատվամիջոցների մեկի հարցմանն ի պատասխան Հայր Ասողիկը չի հերքել Եզրասի ԿԳԲ գործակալ լինելու փաստը։ Ընդհակառակը, վերջինս փորձել է արդարացնել Եզրասի ԿԳԲ գործակալ լինելու փաստը՝ ասելով․
«Գնացեք և զրուցեցեք ցանկացած պարզ արխիվագետ-պատմաբանի հետ, գնացեք արխիվներ ուսումնասիրեցեք, որպեսզի Ձեզ համար պարզ լինի, թե խորհրդային իրականությունում ինչ է ասել լինել «ԿԳԲ»-ի գործակալ: Միայն այն, որ այդ պետական մարմինն իրականացրել է Հայոց Հայրենիքի անվտանգությունը և հայ ժողովրդի պետական, հասարակական, գաղափարական ու հոգևոր պահպանությունն ու պաշտպանությունը՝ բավարար է տեսնելու Ձեր մտադրության ու արարքի սնանկությունը:»


Կարծիքներ