Ավինյանն այցելել է թիվ 1 տուն-ինտերնատ
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է թիվ 1 տուն-ինտերնատ: Այցին անդրադառնալով` ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.
«Հերթական անգամ հանդիպեցի մեր տարեցներին: Հատկապես տոնական այս օրերին մեր տարեցներն առավել մեծ ուշադրության կարիք ունեն: Այս գաղափարի հիմքում կրկին հյուրընկալվել էի նրանց, այս անգամ՝ թիվ 1 տուն-ինտերնատում: Իրապես ջերմ ու մտերմիկ մթնոլորտում ունկնդրեցինք դիրիժոր Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի տաղանդաշատ երեխաների կատարումները: Վերահաստատում եմ, մշտապես լինելու ենք ձեր կողքին...»:
Կարծիքներ