Մխիթարյանը պաշտոնապես երկարաձգել է պայմանագիրը «Ինտերի» հետ

Մխիթարյանը պաշտոնապես երկարաձգել է պայմանագիրը «Ինտերի» հետ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը պաշտոնապես երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ,- գրում է ակումբի մամուլի ծառայությունը:

Միլանյան ակումբի և Մխիթարյանի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը;

2023  թվականին Մխիթարյանը «Ինտեր»-ի կազմում դարձել է Իտալիայի գավաթակիր և Սուպերգավաթակիր: Դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, իսկ կիսաեզրափակիչում ճանաչվել է խաղի լավագույն ֆուտբոլիստ:

Հայ կիսապաշտպանը «Ինտեր» տեղափոխվեց 2022 թվականին` «Ռոմա»-ից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում