Թրամփը Ֆլորիդայում բացել Է գրասենյակ, որը կզբաղվի նրա՝ որպես նախկին նախագահի գործերով
Դոնլադ Թրամփն ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգում բացել Է գրասենյակ, որը կզբաղվի նրա՝ որպես ԱՄՆ-ի նախկին նախագահի գործունեությամբ: Հունվարի 25-ին այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով հանրապետականի շտաբի հայտարարությունը: Տարածված տվյալների համաձայն՝ նախին նախագահի գրասենյակը կստանձնի Թրամփի անունով ստացվող նամակաների տեսակավորման պարտականությունը, ինչպես նաեւ կզբաղվի նրա հրապարակային ելույթների կազմակերպմամբ եւ հայտարարություններ կազմելով:
Բացի դրանից, նշված Է փաստաթղթում, Փալմ բիչի օկրուգում (Ֆլորիդայի նահանգ) գտնվող կենտրոնակայանով կազմակերպությունն «ի շահ Միացյալ Նահանգների առաջ կտանի Թրամփի վարչակազմի առաջարած հարցերը» քարոզչության եւ հասարակական ակտիվիզմի միջոցով: Հունվարի 24-ին նախկին նախագահի նախընտրական շտաբի խորհրդական Ջեյսոն Միլլերը CNN հեռուստաընկերությանը հայտարարել Է, որ Թրամփը հրաժարվել Է նոր քաղաքական կուսակցություն ստեղծելու պլաններից: Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգների նախկն ղեկավարը նպատակ Է հետապնդում 2022 թվականին «հանրապետականներին վերադարձնելու (ԱՄՆ-ի Կոնգրեսի) Սենատը եւ Ներկայացուցիչների պալատը»: Ընդհանուր ընտրությունների արդյունքներով, որոնք կայացան 2020 թվականի նոյեմբերին, ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունը մեծամասնություն ստացավ Կոնգրեսի երկու պալատներում: թերթը եւ մի շարք այլ զանգվածային լրատվամիջոցներ ավելի վաղ հայտնել Էին, թե Թրամփը վերջին օրերին իբր իր համախոհների հետ քննարկել Է նոր քաղաքական կուսակցության սեղծման հնարավորությունը: Ենթադրաբար, նա ցանկացել Է այդ միավորումն անվանել Հայերենասիրական կուսակցություն: Միեւնույն ժամանակ CNN-ն ընդգծում Է, որ Թրամփի խորհրդականները լուրջ չեն համարել երրորդ քաղաքական ուժի ստեղծման՝ նրա պլանները: Politico թերթը պնդել Է, որ Թրամփն իր շրջապատի մեջ մտնող մարդկանց ասել Է 2024 թվականին ԱՄՆ-ի նախագահի համար իր թեկնածությունը քվեարկության դնելու մտադրության մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ