Ջերմուկում ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան շերտում

Ջերմուկում ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան շերտում

Հունվարի 10-ին, ժամը 10:40-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաքում՝ լճի մոտակայքում, ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան շերտում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա և 2 ուղևորի ցուցաբերել համապատասխան օգնություն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում