Ադրբեջանը կրկին քննադատել է Ֆրանսիային

Ադրբեջանը կրկին քննադատել է Ֆրանսիային

Բաքուն հայտարարում է, թե իբր «Ֆրանսիան դուրս է մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացից»։

Նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, դեսպան Էլչին Ամիրբեկովը։

Նրա խոսքերն իր հոդվածում մեջբերել է ֆրանսիական L’Opinion հրատարակությունը։

Մեկնաբանելով Բաքվում Ֆրանսիայի քաղաքացի Մարտին Ռայանի ձերբակալությունը՝ Էլչին Ամիրբեկովը քննադատել է Ֆրանսիային հայամետ դիրքորոշման համար։

«Ֆրանսիան այժմ հեռացված է Հայաստանի և Ադրբեջանի միջև իր միջնորդի դերից և նույնիսկ վնասում է ԵՄ-ի դերն այս հարցում»,-ասել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում