Մոսկվայում ազգամիջյան բախումների 7 հայազգի մասնակից է ձերբակալվել
Մոսկվայի դատարանները ձերբակալել են ՌԴ մայրաքաղաքի տարբեր շրջաններում տեղի ունեցած ազգամիջյան բախումների 15 մասնակիցների: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նիկուլինյան դատարանը խափանման միջոց կալանքն է ընտրել յոթ հայաստանցու համար: Նրանք մեղադրվում են խուլիգանություն կատարելու հոդվածով:
Տրոիցկի դատարանում նույն հոդվածով 4 ադրբեջանցիներ են ազատազրկվել: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կուզմինյան շրջանային դատարանը կալանքի որոշում է կայացրել չորս ադրբեջանցիների նկատմամբ:
Կարծիքներ