Թուրքիան Չինաստանում նոր գլխավոր հյուպատոսություն է բացել
Չինաստանի Պեկին քաղաքում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Հաքքը հայտարարել է, որ Սիչուան նահանգի Չենդու քաղաքում բացվել է Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը: Հյուպատոս է նշանակվել գլխավոր Մերթ Թոքմանը։
Հաքքը նշել է, որ Չենդուի գլխավոր հյուպատոսությունը Չինաստանում Թուրքիայի 5-րդ պաշտոնական ներկայացուցչությունն է՝ Պեկինի դեսպանատնից, Շանհայի, Հոնկոնգի, Գուանչժոյի գլխավոր հյուպատոսություններից հետո։
Դեսպանը նաև ընդգծել է, որ այս շրջանում բնակվում է ավելի քան 200 մլն մարդ, իսկ շրջանի տնտեսական մասշտաբը մոտենում է 2 տրիլիոն դոլարի։ Ըստ դեսպանի՝ 2022-ին Սիչուան նահանգի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառության ծավալը 2021-ի համեմատ աճել է 35․68%-ով՝ հասնելով 8․21 մլրդ յուանի։
Իսմայիլ Հաքքը նաև հայտարարել է, որ Հին մետաքսի ճանապարհը Ասիա մայրցամաքի արևելքում և արևմուտքում գտնվող Թուրքիայի և Չինաստանի բարեկամության մասին է վկայում։
Կարծիքներ