Ֆիլիպիններում արևադարձային «Մեգա» փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 137-ի
Ֆիլիպիններում «Մեգա» արևադարձային փոթորկի հետևանքով տուժել է ավելի քան 1,68 միլիոն մարդ։ Ինչպես նշվում է Հանրապետության ռիսկերի կանխարգելման և բնական աղետների վերացման ազգային խորհրդի ուրբաթ օրը հրապարակված զեկույցում` զոհվել է 137 մարդ։
Գործակալության տվյալներով՝ ցիկլոնը տարածվել է ինը շրջաններում։ Ավելի քան 323,3 հազար մարդ տեղափոխվել է 1,03 հազար տարհանման կենտրոն։ Զոհվածների մեծ մասի և 27 անհետ կորածների մասին տեղեկությունները դեռ ճշտվում են։ Մահացածների մեծ մասը Արևելյան Վիսայաս շրջանում՝ 128, ևս վեցը՝ Դավաոյում, երեքը՝ Արևմտյան Վիսայաս շրջանում։
Կարծիքներ