Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ազատի ջրամբարից

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ազատի ջրամբարից

Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 5-ին, ժամը 09:21-ին ահազանգ է ստացել, որ Ազատի ջրամբարում սուզված ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և ջրասուզական խմբերը։

Ըստ աղբյուրի՝ փրկարարները ջրամբարից դուրս են բերել «Иж» մակնիշի ավտոմեքենան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում