Ամերիկացի գիտնականները կզբաղվեն Վեներայի վրա կյանքի նշանների փնտրտուքով
Ամերիկացի գիտնականները մտադիր են զոնդ ուղարկել Վեներա՝ մոլորակի վրա կյանքի նշաններ որոնելու համար։ Այս մասին հայտնել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը:
Գիտնականները ենթադրում են, որ մոլորակի մակերևույթի վրա կա տարածություն, որը հարմար է միկրոօրգանիզմների կյանքի համար: Հետազոտության շրջանակում կլինի ընդամենը երեք առաքելություն՝ 2023, 2026 և 2029 թվականներին։
Առաջին փուլում «Ֆոտոն» տիեզերանավը կմեկնի Վեներա և զոնդ կարձակի, որը կմտնի մոլորակի մթնոլորտ և ավտոֆլյուորեսցենտ նեֆելոմետրի օգնությամբ կլուսավորի ամպերը: Եթե դրանք պարունակեն բարդ կամ օրգանական մոլեկուլներ, դրանք կդառնան լյումինեսցենտ:
Երկրորդ առաքելության շրջանակում օդապարիկ կարձակվի։ Այն չորս մինի զոնդեր կտեղակայի՝ մթնոլորտի թթվայնությունը և ջրային գոլորշիների պարունակությունը չափելու համար: Իսկ երրորդ առաքելության շրջանակում գազից նմուշ կվերցվի, որը հետագայում կուսումնասիրվի Երկրի վրա։
Կարծիքներ