Միգրանտները կրկին գրոհել են լեհ-բելառուսական սահմանը

Միգրանտները կրկին գրոհել են լեհ-բելառուսական սահմանը

Դեկտեմբերի 27-ի գիշերը մի քանի տասնյակ մարդիկ փորձել են ուժով հատել լեհ-բելառուսական սահմանը, հայտնում է Լեհաստանի սահմանային ծառայության մամուլի ծառայությունը։

«Երկուշաբթի կեսգիշերից հետո մի խումբ միգրանտներ փորձել են Բելառուսից ուժ կիրառելով հատել Լեհաստանի սահմանը։ 36 օտարերկրացիներից բաղկացած խումբը ներխուժել է  սահման։ Լեհական պարեկների ուղղությամբ քարեր են նետել։ Ոչ ոք չի տուժել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում