Ոստիկաններն առանձնապես խոշոր չափի մեթամֆետամին են հայտնաբերել. մեկ անձ ձերբակալվել է
Դեկտեմբերի 26-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Երևանի Օհանովի փողոցից թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով, մեքենայով հանդերձ, բաժին բերման են ենթարկել նույն փողոցի 37-ամյա մի բնակչի։
Անձնական խուզարկությամբ բերման ենթարկվածի մոտից հայտնաբերվել է մոխրացած հետքերով կաթուցիչ, իսկ մեքենայից նա ներկայացրել է 41 գրամից ավելի մեթամֆետամինի նմանվող բյուրեղանման զանգվածներ, ինչպես և մարիխուանայի նմանվող զանգված։
Ըստ նրա՝ հայտնաբերված զանգվածները տարբեր տեսակի թմրամիջոցներ են, որոնք պահել էր իրացման նպատակով:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Նշանակվել են փորձաքննություններ:
Բերման ենթարկվածը ձերբակալվել է:
Հանգամանքները քննությամբ պարզվում են։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ