Ցուցադրություն` նվիրված Երվանդ Քոչարի 125-ամյակին
Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակի հոբելյանական ծրագրի շրջանակում նոյեմբերի 8-ին` ժամը 19:00-ին, Նորարար փորձառական արվեստի կենտրոնում /հասցե՝ Բյուզանդի 1/3/ տեղի կունենա «Մելամաղձություն» խորագրով ցուցահանդեսի բացումը:
Ներկայացվելու են Երվանդ Քոչարի «Մելամաղձություն» քանդակի գիպսե տարբերակի բրոնզե քառապատիկ ձուլածոյի ստեղծման արխիվային նյութերը, նախագծային փաստաթղթերը, ձուլման գործընթացը, արձանի տեղադրման և քողազերծման դրվագները:
Ցուցադրվելու են նաև ժամանակակից արվեստագետների աշխատանքներ, որոնք միտված են վերաիմաստավորելու Երվանդ Քոչարի արվեստի ազդեցությունն ու ժամանակի համատեքստում ունեցած նշանակությունը՝ շարունակելով նրա արվեստի հետ մտովի երկխոսությունը:
Ցուցահանդեսին մասնակից արվեստագետներն են Արփա Հակոբյանը, Ալբերտ Մերինոն, Գրիգոր Խաչատրյանը, Գոհար Սարգսյանը, Մարիամ Ալեքսանյանը, Նարեկ Ավետիսյանը, Նանա Արամյանը, Վարդան Հարությունյանը, Հակոբ Բալայանը, Սիլվանա Չոբանյանը։ Համադրողներ՝ Բէլա Պողոսյան, Սիլվանա Չոբանյան, ազդարարի ձևավորումը՝ Արազ Պողարյանի։
Ցուցահանդեսը կգործի մինչև 2025 թվականի մարտ ամիսը. մուտքն ազատ է։
Կարծիքներ