Ինդոնեզիայում հրաբուխ է ժայթքել, հազարավոր մարդիկ տարհանվել են

Ինդոնեզիայում հրաբուխ է ժայթքել, հազարավոր մարդիկ տարհանվել են

Ինդոնեզիայի Լևոտոբի Լակի-Լակի լեռը նոյեմբերի 8–ին մի քանի անգամ ժայթքել է՝ առաջացնելով հրաբխային մոխիր, որը բարձրացել է մինչև 10 կմ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters–ը:

Նուսա Թենգարա նահանգի Ֆլորես կղզում հրաբխի ժայթքելու հետևանքով ավելի քան 2000 տուն է վնասվել, հազարավոր մարդիկ տարհանվել են:

Մոտ շրջաններում ապրող ավելի քան 16000 մարդկանցից մոտ 6000-ը տարհանվել են այլ գյուղեր:

Օրեր առաջ հրաբխի ժայթքելու հետևանքով 9 մարդ էր զոհվել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում