Գրիգոր Մինասյանը կմեկնի արձակուրդ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը կմեկնի արձակուրդ։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ
հոդվածի 1-ին և 4-րդ մասերով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին տրամադրել 2023-2024 թվականների աշխատանքային տարվա
ամենամյա արձակուրդի մասը՝ 5 աշխատանքային օր՝ 2024 թվականի մայիսի 16-22-ը ներառյալ:
2. Գրիգոր Մինասյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը»,- ասված է որոշման մեջ:
Կարծիքներ