Ռուբեն Ասլիկյանը դարձել է Եվրոպայի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր

Ռուբեն Ասլիկյանը դարձել է Եվրոպայի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական թիմի անդամ Ռուբեն Ասլիկյանը դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնության 56 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Ասլիկյանն ուժերը չափեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսեյ Շենդիկի հետ, բայց պարտվեց և դարձավ միայն բրոնզե մեդալակիր:

Կիսաեզրափակչում են գերծանր քաշային Հովհաննես Փափազյանը, 48 կգ քաշային Գահանե Տեր-Բարսեղյանն ու 64 կգ քաշային Էլիդա Քոչարյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում