Դեկտեմբերին հնարավոր կլինի «Բեթղեհեմյան Աստղը»․ վերջին անգամ այն երևացել 800 տարի առաջ

Դեկտեմբերին հնարավոր կլինի  «Բեթղեհեմյան Աստղը»․ վերջին անգամ այն երևացել  800 տարի առաջ

Երկիր մոլորակի բնակիչները դեկտեմբերի 21-ին կկարողանան տեսնել եզակի տիեզերական երեւույթ։ Այդ օրը երկնակամարում կերեւա «Սուրբ Ծննդյան աստղը» կամ «Բեթղեհեմյան աստղը»։

Այս մասին հայտնում է NBC News-ը։ Մասնավորապես, գիշերային երկնակամարում իրար կմոտենան Յուպիտերն ու Սատուրնը։

Երբ դա լինի, նրանք կերեւան որպես մեկ ամբողջական մեծ աստղ։ Անզեն աչքով երեւույթը կկարողանան տեսնել մեր մոլորակի բոլոր բնակիչները։ Նման երեւույթ տեսնելը չափազանց եզակի է։ Վերջին անգամ «Բեթղեհեմյան աստղը» երեւացել է մոտ 800 տարի առաջ՝ 1226 թվականին։ Հաջորդ անգամ կերեւա 2080 թվականին։

Հիշեցնենք, որ Սուրբգրական պատումից հայտնի «Բեթղեհեմյան աստղը» եղել է Յուպիտերի եւ Վեներայի իրար մոտենալու հետեւանք, եւ ոչ թե Յուպիտերի եւ Սատուրնի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում