ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատարին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանն այսօր ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիին։
Փոխնախարարն ընդգծել է, որ տիկին Ֆեյզիի պաշտոնավարման շրջանը համընկել է բարդ ժամանակների հետ և շնորհակալություն է հայտնել նրան այդ իրավիճակներում ծավալած գործունեության և ջանքերի համար։
Հելեն Ֆեյզին նշել է, որ բրիտանական դեսպանությունը պատրաստակամ է իր աջակցությունը ցուցաբերել ՏԿԵ նախարարության իրավասության ոլորտներում, մասնավորապես՝ էներգետիկ ոլորտում, բրիտանական ներդրումներ ներգրավելու հարցում։
Փոխնախարարը դեսպանին է ներկայացրել էներգետիկայի բնագավառի զարգացմանն ուղղված ընթացիկ և հեռանկարային ծրագրերը՝ նշելով, որ Հայաստանը շահագրգիռ է համագործակցել բոլոր ընկերությունների հետ, որոնք կայուն ներդրումներ կկատարեն Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի զարգացման մեջ։
Կարծիքներ