ԱԱՏՄ-ը կատարել է 1331 ստուգայց, արձանագրել 37 խախտում
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է խստացված ստուգայցերը՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով։
ԱԱՏՄ մասնագետները նախորդ շաբաթվա ընթացքում իրականացրել են ընդհանուր 1331 ստուգայց, արձանագրել՝ 37 խախտում։
Ըստ տեսչական մարմնի տարածքային կենտրոնների, պատկերը հետևյալն է․
Երևանի տարածքային կենտրոն՝ 751 ստուգայց, 10 խախտում, 10 տուգանք.
Հյուսիսային տարածքային կենտրոն՝ 72 ստուգայց, 3 խախտում, 1 նախազգուշացում, 2 տուգանք.
Հարավային տարածքային կենտրոն՝ 124 ստուգայց, 8 խախտում, 9 տուգանք.
Արևմտյան տարածքային կենտրոն՝ 215 ստուգայց, 13 խախտում, 7 ՎԻՎ արձանագրություն, 6 տուգանք.
Արևելյան տարածքային կենտրոն՝ 169 ստուգայց, 3 խախտում, 1 նախազգուշացում, 7 ՎԻՎ արձանագրություն, 9 տուգանք։
Կարծիքներ