Ադրբեջանցիները կրակել են Կապանի օդանավակայանի ուղղությամբ․ ԱԱԾ

Ադրբեջանցիները կրակել են Կապանի օդանավակայանի ուղղությամբ․ ԱԱԾ

Օգոստոսի լույս 18-ի գիշերը ժամը 04։24-ին ադրբեջանական կողմից, դեռևս չպարզաբանված ավտոմեքենայով Հայաստան-Ադրբեջան սահմանագծի ՀՀ Սյունիքի մարզի Կապանի «Սյունիք» օդանավակայանի հարակից տարածք եկած անհայտ անձը Ադրբեջանի տարածքից երեք կրակոց է արձակել Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ և հեռացել։

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից․«Փամփուշտներից երկուսը վնասել են օդանավակայանի պատուհաններից մեկը և տանիքը։ Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում պատշաճ քննություն իրականացնել դեպքի առիթով եւ միջոցներ ձեռնարկել նման միջադեպերի կրկնությունը բացառելու համար»։

ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը պատրաստ են համատեղ քննության և/կամ Ադրբեջանական կողմին փոխանցել համապատասխան տեսանյութեր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում