Հռոմում կայացել է «Գեղարվեստական միտք» նախագծի 8-րդ ցուցադրությունը
Հռոմի San Salvatore in Lauro համալիրի «Mastroianni» թանգարանում տեղի է ունեցել «Գեղարվեստական միտք» նախագծի 8-րդ ցուցադրությունը՝ «ArtisticaMente» իտալական մշակութային ասոցիացիայի նախաձեռնությամբ, Իտալիայում Հայաստանի Հանրապետության և ավելի քան տասը երկրների դեսպանությունների հովանու ներքո։
Միջոցառման շրջանակում կայացել է «Երիտասարդ կին արվեստագետները համեմատության մեջ» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը։ Ցուցահանդեսի նպատակը երիտասարդ կին արվեստագետներին իրենց ստեղծագործական միտքն արտահայտելու և արվեստի միջոցով կնոջ մասին պատմելու հնարավորություն ընձեռելն էր։ Բոլոր ստեղծագործությունները ներկայացված էին մեկ ընդհանուր՝ «Կանայք պատմում են կնոջ մասին» խորագրի ներքո։
Միջոցառումը մեկնարկել է Լիլիթ Մովսիսյանի «ԽԻՈ» կարճամետրաժ ֆիլմով։ Որպես թեմատիկ ուղերձ՝ հանդիսատեսի ուշադրությանն է ներկայացվել նաև Անուշ Քոչարյանի «Լրագրողի և գրողի միջակայքում» խորագրով հարցազրույցը։
Կարծիքներ