Զինվորական դատախազն այցելել է ՊՆ ուսումնական զորամաս
ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը հուլիսի 27-ին այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության ուսումնական զորամաս:
Ինչպես տեղեկացրին ՀՀ դատախազությունից, զինվորական դատախազը ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Գոռ Նիկոյանի և զորամասի հրամանատար, գնդապետ Աշոտ Սարգսյանի ուղեկցությամբ շրջել է զորամասի տարածքում, ծանոթացել շենքային պայմաններին և ուսումնական պարապմունքների գործընթացին, մատակարարվող սննդի որակին, առանձնազրույց ունեցել նորակոչիկների հետ, լսել նրանց բարձրացրած խնդիրները: Գրիգոր Էլիզբարյանը խնդիրների լուծման նպատակով տվել է համապատասխան հանձնարարականներ և վստահեցրել, որ նորակոչիկների իրավունքների պաշտպանությանն ուղղված գործընթացը գտնվում է ՀՀ զինվորական դատախազության ամենօրյա հսկողության ներքո:
Ըստ աղբյուրի՝ շրջայցի ընթացքում հանրապետության զինվորական դատախազին ներկայացվել են նաև զորամասի կառուցվածքը, գործառույթներն ու զինծառայողների ուսումնական գործընթացին և ծառայությանը վերաբերող հարցեր:
Կարծիքներ