Բունդեսթագի պատգամավորը մատնանշել է Ուկրաինային զենք մատակարարելու համար սոցիալական ոլորտի ծախսերի կրճատումը

Բունդեսթագի պատգամավորը մատնանշել է Ուկրաինային զենք մատակարարելու համար սոցիալական ոլորտի ծախսերի կրճատումը

Գերմանիայի խորհրդարանի ձախ կուսակցությունից պատգամավոր Սառա Վագենկնեխտը դեմ է արտահայտվել սոցիալական հատվածի բյուջեն կրճատելու գերմանական իշխանությունների որոշմանը, մինչդեռ հանրապետության ղեկավարությունը ավելի ու ավելի շատ միջոցներ է փնտրում Ուկրաինային զենքի մատակարարումը ֆինանսավորելու համար, գրում է ՏԱՍՍ-ը։

Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները օգոստոսի 14-ին հայտարարել է, որ հանրապետությունն առաջիկա տարիների բյուջեում ներառել է միջոցներ Ուկրաինային աջակցելու համար։ Նրա խոսքով՝ Գերմանիայի ընդհանուր օգնությունը՝ ներառյալ ուկրաինացի փախստականների տեղավորումն ու խնամքը, գնահատվում է 22 միլիարդ եվրո։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում